Երգիծաբան Ելենա Ստեպանենկոն դատարանում պետք է ապացուցի այն փաստը, որ ինքն ապրել է Եվգենի Պետրոսյանի հետ։ Նման կարծիք է հայտնել ամուսնալուծական դատավարության հարցերով մասնագետ Եկատերինա Մուրզակովան։
–Կողմերի փաստաբաններն անպայման պետք է հաստատեն համատեղ բնակության փաստը,– ասել է Մուրզակովան։
Փաստաբանն ավելացրել է, որ այն դեպքում, եթե ապացուցվի, որ զույգն առանձին է ապրել, համատեղ տնտեսություն չի վարել և առանձին հաշիվներ է ունեցել, հարաբերությունների փաստացի խզումից հետո ձեռք բերված ունեցվածքը կարող է անձնական համարվել։








































