ԱՄՆ բնակիչների մեծ մասը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Twitter-ում արված գրառումները նրա անձնական կարծիքն են համարում և ոչ թե ամերիկյան վարչակազմի պաշտոնական դիրքորոշումը։ Այս մասին վկայում են HarrisX ընկերության և The Hill թերթի անցկացրած հարցման արդյունքները։
Հետազոտությունը պարզել է, որ նման կարծիքի են հարցվածների 73%-ը, հակառակ կարծիքն ոնեն՝ 27%-ը։ Հանրապետականների մեջ այդ հարաբերությունը 84% և 16% է՝ համապատասխանաբար, իսկ դեմոկրատների միայն 60%-ն է կարծում, որ թվիթերը միայն Թրամփի անձնական կարծիքն են արտահայտում։
Բացի այդ, պարբերականը հիշեցրել է, որ անցյալ տարի ԱՄՆ արդարադատության նախարարությունը խորհուրդ էր տվել գերատեսչության աշխատակիցներին՝ Twitter-ում Թրամփի արած գրառումները որպես պաշտոնական հայտարարություններ գնահատել։










































