Վիետնամի հավաքականի ֆուտբոլիստ Դոն Վան Հաուն հեռահար հարվածով գնդակ է ուղարկել Օմանի հավաքականի դարպաս՝ ոտնաթաթի արտաքին կողմից պտտեցնելով գնդակը։ Տեսագրությունը YouTube-ում է հրապարակվել։
19-ամյա ֆուտբոլիստը գնդակը ստացել է խաղընկերոջից և հարվածը կատարել է տուգանային հրապարակի սահմաններից դուրս գտնվելով:
Հարվածը գնահատելով՝ օգտատերերը Վան Հաուին համեմատել են Պորտուգալիայի հավաքականի առաջատար Ռիկարդու Կուարեժմայի հետ։ Պորտուգալացին այդպիսի հարվածով գնդակ է ուղարկել թուրքական «Ֆերեբահչե» թիմի դարպաս։ Պորտուգալիայի հավաքականի կազմում 2016-ին Կուարեժման նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։









































