Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը , ով ավելի վաղ օտարերկրյա հատուկ ծառայություններին մեղադրում էր Կոսովոյի ճգնաժամի համար, Խորվաթիան համեմատել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ: Պատճառը 1991-1995թթ. Խորվաթիայի անկախության համար պատերազմի վերջում ավելի քան 200 հազար սերբերի արտաքսումն է երկրից: Այս մասին գրում է segodnya.ua-ը:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ նախագահի հայտարարությունն արվել է խորվաթական ռազմական «Փոթորիկ» գործողության արդյունքում զոհվածների հիշատակի օրը:
«Հիտլերը ցանկանում էր աշխարհ՝ առանց հրեաների, Խորվաթիան՝ աշխարհ առանց սերբերի: Երկու դեպքում էլ վերջնական լուծման կոչեր են եղել»,- հայտարարել է Վուչիչը:







































