Saturday, 04 07 2026
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին

Հայաստանի հարցում՝ հակասություն. ՌԴ ՊՆ-ն՝ ընդդեմ ԱԳՆ-ի

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Ֆոմինը այսօր հայտարարել են, որ Հայաստանին սպառազինության 100 միլիոն դոլար վարկով մատակարարումներն ընթացքի մեջ են, և դրանց ընդհատման մասին տեղեկությունները իրականություն չեն: Իսկ տեղեկությունները տարածել էր ռուսական մեդիան, ընդ որում՝ իշխանամերձ համարվող մեդիան, թեև տարածվել էր «Կոմերսանտ» պարբերականի, այսպես ասած, փոխանցումով: Ֆոմինը Երևանում հայտարարել է, որ այդ տեղեկությունը ստույգ չէ, և պայմանագիրն ընթացքի մեջ է: Նույնն ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը սպառազինություն է գնում տարբեր երկրներից:

Ռուսական մամուլը 100 միլիոնի սպառազինության մատակարարման դադարեցման մասին տեղեկությունները հրապարակեց Հայաստանում իրադարձությունների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, որտեղ Լավրովը դժգոհություն էր հայտնում Հայաստանում տեղի ունեցողի հանդեպ և ասում, թե նոր իշխանությունը հավատարիմ չէ նախորդ իշխանությանը չհետապնդելու իր հայտարարություններին: Լավրովի այդ խոսքից հետո ռուսական մամուլում հայտնվեց սպառազինության մատակարարման խնդիրների մասին տեղեկությունը:

Պաշտոնական Երևանը միաժամանակ պատասխանեց, որ Հայաստանը կասկածի տակ չի դնում արտաքին քաղաքական առաջնահերթությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ հարաբերության խորացման և ինտեգրացիոն միավորումներում աշխատանքի մասին և ոչ մի հավաստիացում, իսկ երկրում տեղի ունեցող իրադարձություններն ընդամենը արդարադատության, իրավական գործընթաց են, որևէ առնչություն չունեն արտաքին քաղաքականության հետ:

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց օգոստոսի 17-ին պաշտոնավարման 100 օրվա հետ կապված հանրահավաք հրավիրելու մասին, ու թեև ֆորմալ առումով որևէ կապ չի նշվել Լավրովի հայտարարության հետ, սակայն շատերը դա գնահատեցին որպես Երևանի հիշեցում Ռուսաստանին, որ Հայաստանում այլևս նախկին ոչ լեգիտիմ իշխանությունը չէ:

Ի դեպ, հետաքրքիր է նաև այն, որ Ֆոմինը Երևանում պատասխանելով նաև Խաչատուրովի մեղադրանքի մասին հարցին՝ ասել է, որ մեկնաբանություն չունի, և Հայաստանում իրականացվում է արդարադատություն: Սա նույնքան առանցքային հայտարարություն է, որքան այն, որ սպառազինության մատակարարման խնդիրների մասին տեղեկությունները կեղծ են:

Ըստ ամենայնի, պաշտոնական Երևանին հաջողվել է արդյունավետ աշխատանք ռուսական կողմի հետ, որից հետո շեշտադրումները, այսպես ասած՝ ամեն մեկը հայտնվել է իր տեղում:

Սակայն այստեղ թերևս առկա է մեկ այլ ուշադրության արժանի նրբերանգ՝ արդյո՞ք Հայաստանի հարցում ռուսական իշխանական միջանցքներում կան մոտեցումների էական տարբերություններ, ինչով էլ պայմանավորվում է այն, որ պաշտպանության փոխնախարար Ֆոմինը լիովին տարբեր գնահատական ու վերաբերմունք է դրսևորում հայաստանյան իրավիճակի հանդեպ, քան արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, որին հաջորդել էին ռուսական մամուլի հրապարակումները: Սա գերատեսչակա՞ն խնդիրների ու շահերի բախումից ձևավորված տարբերություն է, թե՞ անձերի և տնտեսաքաղաքական խմբերի:

Մյուս կողմից՝ այն, որ կարող է լինել այդ տարբերությունը, բացարձակապես զարմանալի չէ, առավել ևս՝ Ռուսաստանի ներկայիս բավականին հյուծված իրավիճակի ֆոնին, երբ այդ երկիրն ունի թե՛ արտաքին, թե՛ ներքին ահռելի խնդիրներ, նույնիսկ գոյաբանական մակարդակի խնդիրներ, երբ դրված է լինել-չլինելու հարց: Ու այս համատեքստում զարմանալի չէ նաև, որ ռուսական բանակի ներկայացուցիչը շատ ավելի ադեկվատ ու համարժեք է գնահատում իրավիճակը և չի դնում Հայաստանում լինել-չլինել ենթադրող հարցադրում՝ ի տարբերություն ՌԴ արտաքին գործերի նախարարի, որը փաստորեն անզգույշ հայտարարությամբ խնդիրը բերում է հենց այդ դաշտ՝ առաջ բերելով Ռուսաստանի հանդեպ Հայաստանի հանրության զայրույթը, ինչը բացարձակապես պետք չէ Ռուսաստանին, որովհետև այդտեղից կարող է սկսվել լինել-չլինելու նոր խնդիր, որքան էլ շատերը փորձեն քարոզչական դաշտում ներկայացնել հարցն այնպես, որ այդպիսի խնդիր կա միայն Հայաստանի համար: Բոլորովին, այդ խնդիրը ոչ պակաս առկա է հենց Ռուսաստանի համար, եթե բանը հասնի լինել-չլինելուն:

Պատահական չէ, որ իրավիճակը հարթվում է, այսպես ասած, ռազմական գերատեսչության խողովակով, որտեղ թերևս առավել ամբողջական ու հստակ են պատկերացնում Կովկասում ՌԴ ռազմաքաղաքական խնդիրները, քան արտաքին գործերի նախարարությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում