Թաիլանդում, Չոնբուրի նահանգում, զբոսաշրջիկների աչքի առաջ սպանել են 20-ամյա նախկին գեղեցկուհի Պավինա Նեմյուենգրուկին և նրա լավագույն ընկերոջը, որոնք միասին նշում էին աղջկա ծնունդը։ Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը՝ իրավապահները փնտրում են 43-ամյա գործարար Պանյո Ինգանին, որը Փհուքեթում գոու–գոու բարի տերն է, որտեղ Պավինան որպես պարուհի էր աշխատել։

Նախնական տվյալների համաձայն՝ սպանության պատճառն այն է եղել, որ աղջիկը մերժել է գործարարին և չի ցանկացել նրա հետ ամուսնանալ։ Տղամարդը մտածել է, որ Պավինան իր զուգընկերոջ հետ է հանգստանում և խանդի հողի վրա կրակել է նրանց վրա, չնայած որ տղան, որի հետ աղջիկը մտերիմ էր վաղ մանկությունից, միասեռական է եղել։










































