Հնդկաստանի կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, որը ծովահենության համար մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է ենթադրում։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։
Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ օրենքը օրենսդրական հիմք կապահովի ծովահենության դեմ պայքարի համար։ Նա ասել է, որ տվյալ պահին այդպիսի հանցագործությունների համար միայն կալանք է նախատեսված։ Կառավարությունում դա շատ մեղմ պատժաչափ են համարում։
Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկյան եղջյուրի շրջանում, վերջին ժամանակներում ծովահենության ակտիվություն է նկատվում։ Վերջին ամիսներին առևտրային նավերի վրա մի քանի հարձակում է տեղի ունեցել։







































