Համացանցում ֆուտբոլի խաղերից մեկի տեսագրությունն է հայտնվել, որտեղ երևում է տրիբունային քնած երկրպագուն։ Ցանկանալով կատակել՝ նրա «հարևանները» տղամարդու գլխին թղթե բաժակներով բուրգ են կառուցել։
Երկրպագուներն այնքան են տարվել կատարվածով, որ մոռացել են խաղի մասին։ Իսկ «շինարարության» վճռորոշ փուլին արդեն շատերն էին հետևում։ Նրանք բուռն ծափահարություններով ողջունեցին բուրգի «կառուցման» ավարտը։ Իսկ քնած երկրպագուն, մինույն է, տեղից չշարժվեց։
A guy falls asleep…😂🤣😴👻#TheBeautifulGame
[🎥IG/weplayall] pic.twitter.com/nGC9zPiaQG
— Xtra Minute (@XtraminuteTV) July 30, 2018










































