Փորձագետները կազմել են 20-21-րդ դարերի ամենագեղեցիկ թխահեր կանանց վարկանիշային աղյուսակը: Աղյուսակում ընդգրկվել են 39 գեղեցկուհիներ՝ տեղեկացնում է LIGAnews-ը՝ հղում կատարելով Vogue-ին:

Պարզվում է, որ 20-րդ դարի ամենագրավիչ թխահեր գեղեցկուհին ԱՄՆ նախկին առաջին տիկինը Ժակլին Քենեդին է: Նրան հաջորդում են դերասանուհի Օդրի Հեփբերնը, հոլիվուդյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ամերիկացի բանաստեղծուհի և երգչուհի Փաթի Սմիթը, նիկարագուացի դերասանուհի Բիյանկա Ջագերը:

Իսկ ահա 21-րդ դարի գեղեցկուհիները հետևյալ հերթականությունն ունեն՝ ամերիկացի երգչուհիներ Սելենա Գոմես և Ռիհանա, հնդիկ դերասանուհի Պրիյանկա Չոպրա, հոլիվուդյան դերասանուհի Պենելոպա Կրուզը և ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլի:










































