ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին՝ Ռոնը, հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նախընտրում են ԱՄՆ նախագահի պաշտոնում Ժողովրդավարական կուսակցության ներկայացուցչի փոխարեն տեսնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ գրում է iz.ru-ն:

Ռոն Ռեյգանի խոսքով՝ Թրամփին ընտրողներին դուր են գալիս այն մարդիկ, ում հավանում է նախագահը, դա է պատճառը, որ Պուտինի համբավը գնալով տարածվում է երկրում:

«Նրանք իրականության հետ տարրական բարեկամություն չեն անում: Կարևորը նրանց համար այն է, ինչ տեսնում է Թրամփը: Սա իսկական հոգեկան շեղում է, որ կոչվում է Թրամփի համախտանիշ»,- ասել է նախկին նախագահի որդին:







































