2017-ի ամենաթանկարժեք մոդելը՝ Քենդալ Ջեները մերկ լուսանկարվել է LOVE պարբերականի հոբելյանական համարի համար՝ դրա շապիկին թոփլես հայտնվելով։
Ջրում լուսանկարի հեղինակը Ալասդիր ՄաքԼիլանն է։ Ջեները ուսով գրեթե շրջվել է դեպի տեսախցիկը և սուզվել ջրում՝ ամբողջությամբ ծածկելով կուրծքը։
Պարբերականում հրապարակվել է նաև մոդելի հետ հարցազրույցը։ Նա ասել է, թե ինչու դեռ մանուկ հասակում ցանկանում էր այդ մասնագիտությունն ընտրել։ Աղջկա խոսքով՝ մոդելները սուպերհերոսների էին նման և ինքնավստահ էին։











































