BRICS երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա) ղեկավարները գագաթնաժողովի արդյունքների հիման վրա ստորագրել են Յոհանեսբուրգի հռչակագիրը՝ տեղեկացնում է gazeta.ru-ն :
Փաստաթղթում նշվում է, որ կողմերը վերահաստատել են իրենց նվիրվածությունը ժողովրդավարության և համագործակցության սկզբունքներին, ինչպես նաև կոչ են արել կատարել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Միացյալ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Բացի այդ, առաջնորդները վերահաստատել են նաև Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված իրենց հանձնառությունը, մտահոգություն են հայտնել տիեզերքում հնարավոր սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ:







































