Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփի հետ համատեղ ելույթից հետո անտեսել է Թրամփի մեկնած ձեռքը: Այդ դիպվածին ուշադրություն է դարձրել The Independent-ը:

Երբ Յունկերը ավարտել է իր խոսքը, Թրամփը ձեռքը մեկնել է նրան, վերջինս նույնիսկ չի նայել Սպիտակ տան տիրոջը և հեռացել է:.
Հիշեցնենք, որ Յունկեր-Թրամփ հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին:








































