Ֆրանսիայում ափսքերթինգը՝ հասարակական վայրերում աղջիկներին, առանց նրանց գիտության, շրջազգեստի տակից լուսանկարելը՝ հանցագործություն է ճանաչվել։ Այս մասին հաղորդում է BMFTV ալիքը։
Սա դարձել է սեռական բռնության մասին օրինագծի մի մասը, որը վերջերս էր ներկայացվել Սենատի ուսումնասիրմանը։ Այժմ մեղավորները կազատազրկվեն մինչև մեկ տարի ժամկետով և կտուգանվեն 15 հազար եվրոյի չափով։ Կախված հանցագործության լրջության աստիճանից՝ ազատազրկման ժամկետը կարող է երկու տարվա հասնել, իսկ տուգանքը՝ 30 հազար եվրոյի։

Ափսքերփինգի մասին օրենքի ընդունմանը Բրիտանիայում հավանություն են տվել նախարարների կաբինետը և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Արդարադատության նախարարությունում խոստացել են արագացնել օրինագծի քննարկումը։ Շոտլանդիայում նման օրենք գործում է արդեն 2010 թվականից։
Կանադայում, Բելգիայում և մի քանի ամերիկյան նահանգներում ափսքերփինգն արդեն վաղուց հանցագործություն է համարվում։








































