Կատալոնիայի ոստիկանությունը Բարսելոնայում ձերբակալել է ավելի քան 7 մլն. եվրո արժողությամբ մատանու գողության մեջ կասկածվող տղամարդուն՝ գրում է La Vanguardia-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Bvlgari ոսկերչական խանութում: Ենթադրյալ գողը հավաստիացրել է, որ թանկարժեք իրերի գնորդի շահերն է ներկայացնում:

Նա խնդրել է ստուգել մատանու քարը՝ տեղադրելով այն հատուկ տուփի մեջ: Առաջին հայացքից դա սովորական տուփ է թվում, բայց ստուգելիս պարզվում է, որ այն «կախարդական» է: Տուփը ունեցել է երկու հատակ, ինչի շնորհիվ խաբեբան թանկարժեք մատանին թաքցրել է իր գրպանում:
Խանութի աշխատակիցները, ինչ-որ բան կասկածելով, աննկատ ոստիկանություն են կանչել: Շուտով խանութ ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդուն:










































