Իրանի հարավարևելյան Կերման նահանգում 5․8 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են մեկ օրում չորրորդ անգամ, հաղորդում է ISNA գործակալությունը։
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի օդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը սկսվել է տեղի ժամանակով՝ 01։09-ին (Երևանի ժամանակով՝ 00։09-ին)։ Օջախը եղել է 10 կմ խորությամբ։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ դեռ չկան։









































