Կուբայի պետխորհրդի և Նախարարների խորհրդի նախագահ Միգել Դիաս Կանելը 1960-ականների սկզբին ԱՄՆ-ի սահմանած տնտեսական էմբարգոն դինոզավրի հետ է համեմատել։
Ժողովրդական իշխանության Ազգային վեհաժողովում ելույթ ունենալով՝ Դիաս Կանելը խոսել է երկրի առջև ծառացած խնդիրների մասին։
«Զրույցի քիչ թեմա է մնացել, բայց շատ բան է մնացել՝ անելու, ուղղելու և ստեղծելու համար։ Դա դյուրին չի լինի, քանի որ մեր զարգացման հիմնական խոչընդոտն արգելափակումն է, որը շարունակվում է՝ ինչպես Մոնտերոսոյի դինոզավրը»,-ասել է նա։
Գվատեմալացի գրող Աուգուստո Մոնտերոսոյի «Դինոզավր» պատմվածքն ընդամենը մեկ արտահայտությունից է բաղկացած․ «Երբ նա արթնացավ, դինոզավրը դեռ այնտեղ էր»։







































