Սան–Ֆրանցիսկոյի ափից հուլիսի 22-ին նավարկության է դուրս եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ազատազրկված–ճուտիկի կերպարով պատկերող 10 մետրանոց փչովի խաղալիքը։ Իրադարձության ուղիղ հեռարձակումը Facebook-ում իրականացնում են Trump Chicken խմբի ակտիվիստները։
Նավի վրա տեղադրված ճուտիկը ճամփորդելու է Սան Ֆրանցիսկոյի ափերով և վերադառնալու է այնտեղ, որտեղից դուրս է եկել։
Հսկայական ճուտիկը բանտային հագուստով է՝ 00045 համարի տակ, քանի որ Թրամփը ԱՄՆ 45-րդ նախագահն է։
Trump Chicken-ի պաշտոնական էջում նշվում է, որ փչովի ճուտիկը պատվիրվել է Չինաստանում՝ որպես Թրամփի դեմ «բողոքի շարժման խորհրդանիշ» և առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ–ում 2017-ի ապրիլի 15-ին, Սան Ֆրանցիսկոյի երթին, որտեղ ցուցարարները նախագահից պահանջում էին հրապարակել հարկային հայտարարագրերը։ Դրանից հետո Թրամփ ճուտիկը հասցրել է մի շարք ակցիաների մասնակցել։
https://www.facebook.com/TrumpChickenSanFrancisco/videos/248215815782949/
https://www.facebook.com/TrumpChickenSanFrancisco/videos/248156979122166/






































