Հայտնի երգչուհի Սոֆիա Ռոտարուի թոռնուհին՝ Սոնյա Եվդոկիմենկոն, ամառային արձակուրդներն է վայելում: Աղջիկը, որ սովորում է Լոնդոնում, ուղևորվել է արևային ֆրանսիական Սան-Տրոպե լողափ: Այս մասին հայտնում է 24tv.ua-ն:

17-ամյա Սոնյան Instagram-ում տեղադրել է ծովային ճամփորդությունից կադրեր:

Աղջիկը ցույց է տվել իր նախաճաշը, ինչպես նաև հրապարակել է մի քանի լուսանկար ուկրաինացի դիզայներ Լիլի Պուստովիտի նրբաճաշակ զգեստով: Վերջինս Եվդոկիմենկոյի կնքամայրն է:









































