Լոնդոնի հյուսիսում՝ Էդմոնթոն Գրին թաղամասում գտնվող երկնաքերը հուլիսի 20-ին այրվել է։ Կրակի դեմ շուրջ 50 հրշեջ է պայքարել։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Նշվում է, որ դեպքի վայր տասը հրշեջ մեքենա է ժամանել։ Ականատեսների խոսքով՝ կրակը տարածվել է շենքում։
Երկնաքերը Հյուսիսային Լոնդոնի երեք միայնակ շինություններից մեկն է, հրդեհի օջախը 6-րդ հարկում է։
Լոնդոնի հրշեջ ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հրշեջ մեքենաներն աշխատում են Էդմոնթոնի North Mall բազմաբնակարանային շենքում կրակը հանգցնելու ուղղությամբ։
Edmonton Green tower block on fire 😥 pic.twitter.com/jwrXS5SabJ
— •patsy• (@pat_emx) July 20, 2018










































