72-ամյա Քիտ Մորիսը ցմահ բանտարկության է դատապարտվել քենիացի երկու անչափահաս աղջիկների բռնաբարելու համար: Տղամարդը նրանց ընտանիքներին օգնել է գումարով, որպեսզի հնարավորություն ունենա մոտենալու իր զոհերին՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Քիտ Մորիսը հանգստացել է աֆրիկյան հեռավոր մի գյուղում: Նա վաստակել է տեղացիների վստահությունը, օգնել է նրանց տուն կառուցել, ֆինանսավորել երեխաների կրթությունը: Մորիսին գյուղում բարեգործ են անվանել և թույլ են տվել, որ շփվի երեխաների հետ, որոնց հետ նա հաճախ է գյուղից մեկնել:

Ավելի ուշ պարզ է դարձել, որ Մորիսը օգտվել է տեղացիների վստահությունից և բռնաբարել է 13 և14 տարեկան երկու աղջիկների: Նա հատուկ թիրախավորել է երկու շատ աղքատ ընտանիքների, որոնք օգնության կարիք են ունեցել, և իր թոռանը հանձնարարել է մտերմանալ աղջիկնեի հետ, որպեսզի ինքը ելումուտ ունենա նրանց ընտանիքները: Աղջիկներից մեկին նույնիսկ նա փորձել է որդեգրել, սակայն տեղական իշխանությունները թույլ չեն տվել:
Մորիսի պահվածքը կասկածելի է թվացել բրիտանացի զբոսաշրջիկներից մեկին, և նա այդ մասին հայտնել է ոստիկաններին:










































