Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Պետք չէ, որ հեղափոխության արդյունքները տխուր հետևանքներ ունենան. Մելքումյան

Այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Միլսը հայտարարեց, որ դեռ շատ վաղ է խոսել Հայաստանում նոր խոշոր ներդրումներ անելու մասին: Նախորդ իշխանությունների օրոք նույն դեսպանը խոսում էր էներգետիկայի ոլորտում 8 մլրդ-ի ներդրումների հնարավորության մասին: Ի՞նչ է փոխվել: ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ նշեց. «Մեր էներգետիկ համակարգը իսկապես տարածաշրջանում և՛ միջանցք լինելու, և՛ դիվերսիֆիկացման առումով բավականին մեծ պոտենցիալ ունի, սակայն խոսքն այդ մասին չէ, այլ այն մասին է, որ երբ որ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, քաղաքական վերնաշենքը փոփոխության ենթարկվեց, եկան նոր ուժեր, որովհետև ժողովրդի կամքն էր դա, բայց դա չի նշանակում, որ անմիջապես մեծածավալ ներդրումներ պետք է ներհոսեին, քանի որ դեռևս տնտեսական համակարգում էական փոփոխություններ չեն եղել:

Հայտարարված է, որ մենաշնորհներ չկան, իսկապես այդպես է, կոռուպցիայի դեմ իսկապես հստակ պայքար է տարվում, բայց տնտեսական համակարգում պետք է լինեն խաղի հստակ կանոններ՝ ապագայի հետ կապված: Առայժմ տնտեսությունը չի կայունացել, կայունանալ ասելով՝ նկատի ունեմ այն, որ բավական չէ հարկային, մաքսային համակարգի ձերբազատվելը կոռուպցիայից, այլ կարևոր է նաև ներդրումների առումով պաշտպանված լինելը»:

Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ փոքր «հրդեհները շիջելու» համակարգին զուգահեռ պետք է լինի տնտեսական, սոցիալական քաղաքականության քայլերի, պարզ խաղի կանոնների համակարգ:

«Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն չի լինելու… Դեմքով միայն դեպի Եվրոպա չէ, որ պետք է շրջվենք»,- նշեց Մելքումյանը:

Կա գնահատական, որ կառավարությունը տնտեսական հայեցակարգային քաղաքականություն դեռևս չունի. անդրադառնալով այս դիտարկմանը՝ Մելքումյանը նշեց. «Հակակոռուպցիոն պայքարում թիրախները ճիշտ են ընտրված: Սա ես ողջունում եմ, բայց այդ պայքարին զուգահեռ պետք է այնպիսի պայմաններ ստեղծել, որ կոռուպցիան արմատախիլ անելու արդյունքում ստեղծված բարենպաստ միջավայրից օգուտներ քաղես… Հարկերն աճել են, բայց շրջանառությունը նույնն է, գյուղական փոքրիկ խանութները կարող են փակվել: Պետք չէ, որ հեղափոխության արդյունքները տխուր հետևանքներ ունենան: Պետք է ռիսկով քայլեր կատարենք»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում