Google որոնողական համակարգը ցույց է տալիս հայտնի մարդկանց պատկերները, եթե որոնման տողում գրեք idiot (ապուշ) բառը և բացեք «Նկարներ» բաժինը։
Առաջին տեղում որոնողական համակարգը ցուցադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը՝ բաց բերանով։ Լուսանկարը վերցված է WealthModo կայքի «Դոնալդ Թրամփի 22 լուսանկար, որտեղ նա ապուշի տեսք ունի» խորագրով նյութից։

Երրորդ տեղում ԱՄՆ նախագահի ևս մեկ լուսանկար է, որի դիմաց հեղինակը պատկերել է գլխի ռենտգենային պատկերը՝ ուղեղի փոխարեն կղանքով։
Բացի այդ, idiot հարցման դեպքում առջևի «հորիզոնականներում» Google-ը ցույց է տալիս գիտնական Ալբերտ Էյնշտեյնի, դերասան Ռոբերթ դե Նիրոյի և ռեփեր Քանյե Ուեսթի լուսանկարները։










































