Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել:
Մասնավորապես, ստորագրվել են հետևյալ օրենքները.
– «Տեխնիկական կանոնակարգման մասին»,
– «Չափումների միասնականության ապահովման մասին»,
– «Ստանդարտացման մասին»,
– «Հավատարմագրման մասին»,
– «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
– «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,
– «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին»,
– «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»:







































