Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կիրակի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին նվիրված մամուլի ասուլիսում հաղթանակի հույս է հայտնել։ Խորվաթիա-Ֆրանսիա խաղը տեղի կունենա կիրակի, Երևանի ժամանակով՝ 19։00-ին։
Ֆուտբոլիստը դրական է պատասխանել հարցին՝ արդյոք նոր դաջվածք կանի՞, եթե Խորվաթիայի հավաքականը հաղթի եզրափակչում։

«Այո՛, ճակատիս շատ ազատ տեղ կա։ Կարծում եմ՝ դա գերազանց տարբերակ է։ Միայն կնոջս հետ պետք է խորհրդակցեմ»,-կատակել է Ռակիտիչը։









































