ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի ընթացքում միությունը որոշում է կայացրել ավելացնել պաշտպանությանն ուղղված ծախսերը,– հաղորդում է Reuters-ը։
Նա այս որոշումն «աննախադեպ» է անվանել։
«ՆԱՏՕ–ն հիմա շատ ավելի ուժեղ է, քան երկու օր առաջ էր»,– ասել է Թրամփը։
Նա ՆԱՏՕ–ի մասնակից–երկրների առաջնորդների հանդիպումը «ֆանտաստիկ» է անվանել և նշել է «գործընկերական ոգին»։









































