Ամերիկացի սենատոր Ջոն Նիլի Քենեդին վերջերս Ռուսաստան կատարած այցից հետո հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինին «պետք է զսպել», իսկ վստահել նրան չի կարելի, հաղորդում է Assocaited Press-ը։
«Ռուսաստանում քաղաքական փիլիսոփայություն չկա։ Դա նույնն է, ինչը ասելը, թե ինչ բան է մաֆիայի քաղաքական փիլիսոփայությունը։ Նրանց փիլիսոփայությունը փողն ու իշխանությունն են։ Դա Պուտինի փիլիսոփայությունն է»,-հայտարարել է Քենեդին։
«Պուտինին վստահել չի կարելի։ Ես կարծում եմ, որ ամենալավ բանը, որը մենք կարող ենք անել, նրան զսպելն է»,-ասել է սենատորը։ Իսկ Լավրովին նա «կռվարար» է անվանել։
Սենատորը նաև հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումից դիվանագիտական առաջընթաց չի ակնկալում։










































