Երիտասարդը, որն Instagram-ում վտանգավոր հնարքների լուսանկարներ էր հրապարակում, զոհվել է՝ տանիքից ընկնելով։ 25-ամյա Ջեքսոն Քոուի մարմինը հայտնաբերվել է Մանհեթենի 6 հարկանի շինության հետնաբակում, առավոտյան շուրջ ժամը յոթին։ Ողբերգությունից ոչ շատ առաջ երիտասարդը խմել է իր ընկերոջ հետ, հաղորդում է New York Post-ը։

Երիտասարդը միշտ վտանգել է կյանքը ադրենալինի փնտրտուքներում։ Նա բարձրանում էր շինությունների տանիքներ, ժայռերից և նավակներից օվկիանոս ցատկում։
Ջեքսոնն ուտելիքի առաքման ծառայությունում իրավաբան էր աշխատում։











































