Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի հետ:
Այս առնչությամբ նա Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարեկլ և գրառում արել.
«Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։
Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,– գրել է նա:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2087360708250980







































