Չինաստանի ներկայացուցիչները Մոսկվայում բանակցությունների ընթացքում «Ռոսկոսմոս»-ին առաջարկել են քննարկել լայնատարած համացանցի մուտք ապահովող արբանյակային OneWeb և Starlink խմբավորումների նմանօրինակը ստեղծելու հնարավորությունը՝ տեղեկացնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով «Ռոսկոսմոս»-ի տարածած տեղեկատվությանը:

«Երկկողմ հանդիպման ընթացքում հուլիսի 4-ին Չինաստանի պատվիրակությունը ներկայացրեց կապի արբանյակային բազմամակարդակ խմբավորում ստեղծելու իր ծրագրերը: Առաջարկ եղավ, որ Ռուսաստանը մասնակցի այդ նախագծին»,- ասվում է հաղորդագրության մեջ:










































