ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Հելսինկիում հանդիպման նախաշեմին հայտարարել է, որ «ամեն ինչ շատ լավ կլինի», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Այդ մասին նա ասել է Մոնտանայում իր ելույթի ժամանակ։
«Ես շուտով Պուտինի հետ կհանդիպեմ։ Եվ մենք ամեն ինչ շատ լավ կանենք․․․Դրանք հիմա մարդիկ են, ինչպե՞ս նրանց բացատրել, որ Ռուսաստանի, Չինաստանի կամ ցանկացած այլ երկրի հետ լավ հարաբերությունները լավ բան են, ոչ թե վատ»,-հայտարարել է նա։









































