Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը հաստատել է բուհերի մասին օրենքի լրացումները, որոնք արգելք են նախատեսում մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում և քոլեջներում ռուսաց լեզվով ուսուցման համար։
Լատվիայի սեյմը ընդունել է բուհերի մասին օրենքի լրացումները հունիսի 22-ին։ Փաստաթուղթը պատրաստվել էր Լատվիայի կրթության և գիտության նախարարության կողմից։ Օրինագծի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1–ից ռուսաց լեզվով ուսուցման ծրագրերով ուսանողների ընդունելությունը արգելվելու է։

Ավելի վաղ Լատվիայի նախագահը կրթության մասին երկու օրենքների լրացումներ էր ստորագրել, որոնց համաձայն. ազգային փոքրամասնությունների դպրոցները, որոնց մեծ մասը ռուսական են, արդեն հաջորդ տարվանից անցնելու են լատիշերեն լեզվով ուսուցման։







































