Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը և կարևորում արտաքին ներդրումների ծավալների ավելացումը:
Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունն ու հայ-եգիպտական օրակարգային հարցերի քննարկումը՝ դրանք արդյունավետ լուծելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:
Վարչապետ Փաշինյանն իր ողջուններն է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:







































