ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր էլ Բաղդադիի որդին ոչնչացվել է Սիրիայի Հոմս քաղաքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ Հուդայֆա էլ Բադրին ոչնչացվել է Հոմսի էլեկտրակայանի մերձակայքում գործողության ընթացքում։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Աբու Բաքր էլ Բաղդադին որդու հետ կարող է թաքնվել Իրաքի մայրաքաղաքի մերձակայքում՝ Սիրիայի արևելքում։










































