Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ՊԵԿ-ը նոր մանրամասներ է հայտնում «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության մասին

Այսօր՝ հուլիսի 3-ին, հարուցված քրեական գործերի շրջանակներում, Պետական եկամուտների կոմիտեի ՊԵԿ հետաքննության, օպերատիվ հետախուզության վարչությունների և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ խուզարկություններ են կատարել «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի, «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ի և վերջիններիս հետ որոշակի փոխկապակցվածություն ունեցող «Սպայկա» ՍՊԸ-ի գործունեության հասցեներում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ավելի վաղ՝ 2018 թվականի հունիսի 22-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից «Վիլլիջ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ նախնական հաշվարկ է կատարվել, համաձայն որի, հիշյալ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ է արտահանել ընդհանուր 16.781.003.467 դրամ արժողությամբ 18.164.891 կգ տարբեր տեսակի պանիր: Ընկերությունը ՀՀ տարածքում չի ունեցել ձեռքբերումներ այլ տնտեսվարողներից, հետևաբար պանրի ձեռքբերումները ֆիզիկական անձանցից կատարված լինելու արդյունքում պետական բյուջե չի հաշվարկվել եկամտայի հարկ՝ 1.669.694.074 ՀՀ դրամի չափով: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Պանրի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից կատարվել է «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ հիշյալ ընկերությունը 2017 թվականի հաշվարկով ներկայացրել է 2.139.518.476 ՀՀ դրամի չափով իրացման պակաս շրջանառություն, ինչի արդյունքում պակաս է հաշվարկել և պետական բյուջե վճարել 427.903.695 ՀՀ դրամ գումար: Մասնավորապես՝ 2017 թվականի ընթացքում «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունը, ունենալով ընդամենը մեկ աշխատակից, ՀՀ-ից ՌԴ է արտահանել մեծ քանակությամբ լոլիկ և մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը հայտարարագրել է շուկայականից էականորեն ցածր գնով:

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ ըստ առկա փաստաթղթերի՝ հիշյալ ընկերությունն իր կողմից արտահանված լոլիկը ձեռք է բերել ՀՀ տարածքում և չունի լոլիկի ներմուծում: Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 2-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության հետաքննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Լոլիկի ձեռքբերման իրական աղբյուրը պարզելու համար կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Հարկ է ընդգծել նաև այն հանգամանքը, որ քննարկվող ժամանակահատվածում թե՛ «Վիլլիջ Գրուպ» ՍՊ ընկերությունը, թե՛ «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերությունն ունեցել են մեկական գրանցված աշխատակիցներ, ովքեր իրենց հերթին փոխկապակցվածություն են ունեցել «Սպայկա» ՍՊ ընկերության հետ: Հաշվի առնելով նշված երկու ընկերությունների գործունեության մեծ ծավալները՝ պետք է փաստել, որ անիրատեսական է վերջիններիս կողմից մեկական աշխատակից ունենալու պարագայում վերը նշված ծավալներով գործունեություն ծավալելու հանգամանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում