Բաքվի մետրոյի բոլոր կայանները դադարեցրել են աշխատանքը հոսանքազրկման պատճառով՝ տեղեկացնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով մետրոպոլիտենի մամլո ծառայությանը:
Գիշերը հայտնի է դարձել Ադրբեջանում մասշտաբային հոսանքազրկման մասին, այն բանից հետո երբ երկրի կենտրոնում գտնվող Մինգեչաուր քաղաքի էլեկտրակայանում պայթյուն է եղել, որին հետևել է հրդեհը: «Ազերէներջի» ընկերության ղեկավար Էթիբար Փիրվերդիևը հայտնել է, որ վթարի պատճառը սաստիկ շոգն է: Երկուշաբթի օրը Ադրբեջանի նախագահը միջադեպի մեղավորներին և պատճառները հայտնաբերելու կոչված պետական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հրամանագիր է ստորագրել: