Բրազիլիա – Սերբիա ֆուտբոլային հանդիպման արդյունքը (2-0) ողբերգական դեպքի պատճառ է դարձել բրազիլացի երկրպագուհու համար: Այդ մասին գրում է The Sun-ը:

30-ամյա Թամարա Մայոչին ընկերների հետ դիտել է հանդիպումը Իտաբիչա քաղաքում (Սան Պաուլու նահանգ): Երբ շրջապատը սկսել է տոնել հավաքականի հաջողությունը, կինը գինու գավաթով նստած է եղել բազմոցին: Հանկարծ նա կորցրել է հավասարակշռությունը և ձգվել դեպի սեղանը, որպեսզի չընկնի, բայց այնուամենայնիվ սայթաքել և ընկել է կոտրված բաժակի վրա:

Կոտրված ապակու բեկորները վնասել են կնոջ վիզը և երակները, ինչը հանգեցրել է մահվան:










































