Տեֆլոնե շերտով պատված սպասքը, որ երաշխավորում է չայրվող էֆեկտ ունենալ, կարող է վտանգավոր լինել: Խոսքը այն դեպքերի մասին է, երբ պաշտպանիչ շերտը վնասվում է:

Մարդու առողջության համար սպառնալիք է դառնում պերֆտորոկտային թթուն, որը, ներթափանցելով օրգանիզմ, հանգեցնում է խոլեստերինի մակարդակի բարձրացմանը իմունային համակարգի թուլացմանը, որի արդյունքում վնասվում է վահանաձև գեղձը: Չի բացառվում նաև քաղցկեղի առաջացումը:
Տեֆլոնի վտանգավորության մասին հայտնի է դարձել դեռևս 2006թ., երբ տեֆլոնե շերտով պատված սպասք արտադրող DuPont ընկերությանը մեղադրանք առաջադրվեց արտադրանքի որակի վերաբերյալ հաշվետվությունը թաքցնելու մեջ:










































