Ուկրաինան ոչ մի կերպ չի կարող հակազդել Ազովի ծովում ռուսական նավատորմին։ Այս մասին հայտարարել է երկրի բռնազավթված տարածքների գործերով փոխնախարար Գեորգի Տուկան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մեր բանակը ծովի վրա ոչինչ չունի։ Եվ դուք դա շատ լավ գիտեք։ Մենք ոչնչով չենք կարող դիմակայել ռուսական ռազմական նավատորմին»,-ասել է նա՝ ի պատասխան ռուսական նավատորմի դեմ քայլեր ձեռնարկելու կոչին։









































