«Ամբողջ համակարգը պետք է փոխվի: Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որ վերջապես արեց մի բան, որի շնորհիվ մեր ժողովուրդը արդեն ժպիտով է դուրս գալիս փողոց,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: -Իհարկե ամբողջ հանրապետությունից, ներողություն արտահայտությանս համար, կղանքի հոտ է գալիս, քանի որ հանցագործները բոլորը լցրել են տակները, և ամեն մեկը սպասում է, թե երբ պետք է իրեն կանչեն համապատասխան տեղեր: Իսկ ժողովուրդն էլ չարախնդում է, որովհետև տեսնում է չարի վերջը: Լա՛վ, կուտակեցիք-կուտակեցիք, հիմա ժամանակն է «քարերը հավաքելու»:
Ժողովուրդն ասում էր՝ պետք է գլխից բռնել, բայց չէ, մեր վարչապետը պոչից բռնեց, որ սրանք մեղադրեն իրենց տերերին, նրանք էլ իրենց տերերին, և կարծում եմ, որ այս ստրատեգիան շատ ճիշտ է արվում: Ուրախ եմ, որ վերջապես ԱԱԾ-ն անվտանգության ծառայությունը իրոք զբաղվում է գործով»:
Հախվերդյանի դիտարկմամբ՝ այժմ արվում է այն, ինչ ուզում է ժողովուրդը, և ժողովրդի շահերը պաշտպանվում են: «Սա առաջին սերիան է, որ ես կանվանեի «Մանվելիադա», որի մեջ մտնում են Շմայսը, Տարոնը և այլն… Ագահությունը սահմաններ չի ճանաչում. Մանվելի տիպի մարդիկ խոզի ուղեղով մարդիկ են, այսինքն՝ ինչքան շատ են ուտում, էնքան քիչ է ստացվում և ուզում են ավելին, ավելին… »:
«Նախկին համակարգը չասենք ֆաշիստ, բայց մաֆիոզ համակարգ էր, որի բուրգի գագաթին նստած էին Քաջ Նազարը և Ուստիանը: Ուստիանը զբաղվում էր երգիչ-երգչուհիներով, Քաջ Նազարը՝ մարդկանց վրա նյութեր հավաքելով և ուզածդ մեկին կարող էր բռնել տալ… Երբ որ ամբողջ համակարգն է ներծծված հանցագործությամբ որևէ մեկը չի կարող շատ մաքուր լինել»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































