ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անխուսափելի է համարում ՌԴ-ի G8 ձևաչափ վերադարձը։ Այս մասին սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
«Ես կարծում եմ՝ նախագահի մեկնաբանություններն ամեն ինչ ասում են։ Նախագահը խորապես վստահ է, որ անխուսափելի է Ռուսաստանի՝ այդ կարևոր աշխարհառազմավարական քննարկումների մաս կազմելը»,-նշել է Փոմփեոն։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին անհրաժեշտ է G8 ձևաչափ վերադարձնել, քանի որ այն անհրաժեշտ է բանակցությունների սեղանի շուրջ։








































