Մեկ շաբաթ առաջ դերասանուհի Նիկոլ Քիդմանը տոնել է իր 51-րդ տարեդարձը: Իր կյանքի 12 տարիները նա անց է կացրել երգիչ Քիթ Ուրբանի հետ ամուսնական կապի մեջ:
Ժամանակ առ ժամանակ մամուլում ասեկոսեներ են տարածվում, որ ամուսինները ուզում են բաժանվել, սակայն զույգը պաշտոնապես չի հաստատում այդ լուրերը: Վերջերս Parade-ին տված հարցազրույցում Նիկոլը նշել է, որ երջանիկ է ամուսնական կյանքում, և որ այդ երջանկության համար ինքը և ամուսինը պարտական են մեկ սկզբունքի:

«Մենք երբեք միմյանց չենք գրում. մենք շփվում ենք FaceTime-ով, հեռախոսով, բայց միմյանց տեքստային հաղորդագրություններ չենք ուղարկում: Ինչո՞ւ: Հաղորդագրությունները կարող են սխալ ընկալվել: Երբեմն ես կարդում եմ մեկի հաղորդագրությունը և մտածում, թե ինչ է դա նշանակում, ապա ցույց եմ տալիս ուղարկողին և խնդրում բացատրել: Ես չեմ ուզում դա տեղի ունենա իմ և իմ սիրելիի միջև»,- բացատրել է Քիդմանը:










































