Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

ԱԻՆ-ը հիշեցնում է բարձր ջերմաստիճանի պատճառով հրդեհների առաջացման վտանգների մասին

ՀՀ արտակարգ իրավիճակների նբախարարությունը հիշեցնում է, որ ամառային ամիսներին հրդեհավտանգ իրավիճակները մեծամասամբ պայմանավորված են մարդկային գործոնով: Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել: Հանրապետությունում ամառային եղանակին ջերմաստիճանի բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱԻՆ հայտարարության մեջ ասվում է.

«Հրդեհները լուրջ վտանգ են ներկայացնում անտառային հարուստ կենսաբազմազանության, այդ թվում` նաև հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող բուսական և կենդանական տեսակների համար: Քանի որ բուսածածկ տարածքների հրդեհները զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են նաև մարդկանց առողջության վրա` վնասելով շնչառական օրգանները և արյան շրջանառության համակարգը:

Հրդեհների կանխարգելման նպատակով արգելվում է`

  • վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
  • նետել հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային և բուսածածկ տարածքներում այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
  • որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.
  • ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.
  • շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.
  • ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.
  • կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).
  • արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.
  • թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:

Բուսածածկ տարածքների հրդեհների առաջացման տարածված պատճառներից են  ծխելուց անզգուշությունը և երեխաների խաղը կրակի հետ: Ծնողները պետք է միշտ հիշեն, որ անուշադրության մատնված երեխան կարող է հրդեհի առաջացման պատճառ, իսկ երբեմն էլ` դրա անմիջական զոհը դառնալ:

Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես՝ եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր գործվածքի կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, գործվածքի կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով՝  թույլ չտալով, որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը՝ կարելի է հեռանալ միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:

Անտառային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Դուրս գալով անվտանգ տեղ՝ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը՝ ահազանգելով 911 հեռախոսահամարով կամ տեղեկացնել ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին: Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով:

Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, չգիտակցեն մեր ընդհանուր հարստության պահպանման խնդրի կարևորությունը:

Գործող օրենսդրությամբ  քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող  նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես  դիտավորությամբ, այնպես էլ`  անզգուշությամբ  անտառային տարածքներին վնասպատճառելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում