Ապօրինի ներգաղթյալների ընտանիքները բաժանող ԱՄՆ իշխանությունների գործողություններն օրինական չեն։ Այսպիսի վճիռ է կայացրել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Հարավային շրջանի դաշնային դատարանը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Վճռի համաձայն՝ միգրացիոն ծառայությունների աշխատակիցները պետք է անհապաղ դադարեցնեն միգրացիոն օրենսդրությունը խախտողներին բաժանել իրենց երեխաներից և միավորել արդեն բաժանված ընտանիքները։
Հավաքական հայցը ներկայացվել է «Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միություն» իրավապաշտպան կազմակերպության կողմից՝ 7-ամյա դստեր հետ բաժանված կնոջ անունից։
«Վճիռը կարևորագույն հաղթանակ է ծնողների և երեխաների համար, որոնք կրկին տեսնվելու հույս անգամ չունեին»,-ասել է կազմակերպության ներկայացուցիչը։







































