ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ 17 նահանգ դատական հայց է ներկայացրել՝ անգամ Կոլումբիա շրջանը։ Պատճառն ապօրինի ներգաղթյալների և նրանց երեխաների նկատմամբ վարած քաղաքականությունն է, փոխանցում է Reuters-ը։
Հայցում մասնավորապես քննադատվում է ապաստան հատկացնել մերժելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, ինչպես նաև ասվում, որ ընտանիքներին բաժանելու քաղաքականությունը, որոնք երկրում հայտնվում են Մեքսիկայից, «դաժան է և ապօրինի»։
Հայցորդները նաև հայտարարել են, որ հունիսի 20-ի նախագահի հրամանը «անիրական» են համարում՝ ուղղված ընտանիքներից երեխաներին բաժանելու գործընթացը դադարեցնելուն։










































