Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի 51-րդ համաժողովում Հայաստանն ստանձնել է Վեհաժողովի նախագահությունն առաջիկա վեց ամիսների համար, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ ամփոփելով Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության այցի արդյունքները։
«Մեր պատվիրակության բոլոր անդամներն ընդգծել են, որ մենք դեմ ենք, որպեսզի Վեհաժողովը դառնա ավելի քաղաքականացված և որևէ պետության շանտաժի կամ նախապայմաններ առաջադրելու առարկա կազմակերպություն ծառայի։ Մենք կողմնակից ենք, որպեսզի դրա կանոնակարգային հիմքերը պահպանվեն, և այն մնա տնտեսական համագործակցության կառույց», – նշեց Շարմազանովը։







































