Ռուսաստանցի հայտնի ծաղրանկարիչ Սերգեյ Յոլկինը նոր ծաղրանկարում պատկերել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը Թուրքիայի նախագահական ընտրություններում։
Թուրքիայի նախագահը ֆուտբոլային համազգեստով է, մարզադաշտում, իսկ թվատախտակին պատկերված է 52․5 տոկոսը։

Հիշեցնենք․հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ են տեղի ունեցել։ Քվեաթերթիկների 97․7 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Էրդողանը ստացել է ձայների ավելի քան 50 տոկոսը՝ հաղթելով առաջին փուլում։










































