Այսօր՝ ժամը 15-ին, ԵԿՄ-ում մեկնարկել էր վարչության նիստը, որի օրակարգում էին երկրապահների վերաբերմունքը վերջին իրադարձությունների հանդեպ, ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունների դադարեցումը և կազմակերպչական հարցեր: Սակայն հենց սկզբից վարչության անդամները հայտարարեցին, որ նիստը կանցկացնեն առանց լրատվամիջոցների ներկայության:
Ազատամարտիկ Վարդումյան Գագիկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵԿՄ եղել է, կա ու կլինի. «Դուք մոռանում եք մեր անցյալը, երկրապահը երկիրը պահող ա: Չի կարա երկրապահը չլինի:Սասուն Միքայելյանը մեր լավ ընկերն ա, բայց ինքը սխալ է՝ ԵԿՄ-ն պետք է մաքրվի ու մնա»:










































