Ռեյչել Թալիբարտը մանկուց հետաքրքրված է եղել օվկիանոսները լուսանկարելով: Կինը վստահ է, որ ծովը նույնպես հույզեր ունի, սակայն ոչ բոլորը կարող են այն դրոշմել: Ապագա պրոֆեսիոնալ լուսանկարիչ Ռեյչելը պարբերաբար անում է օվկիանոսային բացառիկ լուսանկարներ:
Պահը որսալու համար Թալիբարտն օգտագործում է հատուկ տեսախցիկ: Միայն դրանք կարող են անմահացնել տեսարանը, երբ ալիքները ամբողջ ուժով փշրում են ժայռերն ու տարբեր պատնեշները, որոնք հառնել են մարդկանց կողմից: Այդպիսի պահերին, լուսանկարչի խոսքով, դրսևորվում է «օվկիանոսի դեմքը»:
Այս տարի Ռեյչել Թալիբարտը դարձել է տարվա լավագույն լուսանկարիչը՝ ստանալով համապատասխան պարգև: Պարգևատրման ժամանակ ցուցադրվել են կնոջ նոր աշխատանքները, որոնց միջից հանդիսատեսներն ընտրել են մեկը: Լուսանկարում ալիքն է, որը ձևավորել է զարմանալի կերպար. օվկիանոսը ամբողջ «դեմքով ժպտում է»:








































