Չինաստանի Գուանդուն նահանգի դատարանը տասը կալանավորի մահապատժի է դատապարտել, որոնք թմրահանցագործությունների մեջ են մեղադրվում։ Դատավճիռն իրականացվել է նույն օրը։
«Դատավճիռը հրապարակավ հայտնելուց հետո դատապարտյալներին տարել են մահապատժի իրականացման վայր»,-ասվում է դատարանի հայտարարությունում։
Նշվում է, որ մահապատժի ենթարկվածները դատապարտվել են թմրանյութերի արտադրության, վաճառքի, ինչպես նաև շրջանառության համար։







































